«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը: Հանդիպումը կայացել է Իտալիայում և ավարտվել հյուրերի՝ 4-2 հաշվով հաղթանակով.
«Հնարավոր է՝ այս մրցաշրջանում սա մեր ամենաամբողջական ելույթն էր: Մենք ցանկանում էինք գերիշխել, և մենք դա արեցինք: Ես գոհ եմ այն ջանքերից, որ մենք ներդրեցինք, և այն ֆուտբոլից, որը մենք ցույց տվեցինք: Արդյունքն արդարացի է:
Ես շատ ուրախ եմ ֆուտբոլիստների համար: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Մենք լավ աճ ենք գրանցել, բարձր, ամեն անգամ, երբ կորցնում էինք գնդակը …. հենց այնպես, ինչպես տանը: «Նապոլին» բարձր պրեսիգի էր դիմում և ազատ տարածություններ ուներ»,- Չավիի խոսքերն է փոխանցում ՈևԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: Այսպիսով, «Բարսելոնան» դուրս է եկել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ: