Ռուսլան Մալինովսկին «Ատալանտա» տեղափոխվելուց հետո 16 գոլ է խփել՝ տուգանային հրապարակից դուրս գտնվելով։
28-ամյա խաղացողն այսօր ԵԼ փլեյ-օֆֆում գրավեց «Օլիմպիակոսի» դարպասը (3-0)։
Կիսապաշտպանը հանդես է գալիս «Ատալանտայի» կազմում 2019 թվականից, և այս ընթացքում Եվրոպայի թոփ 5 լիգաներում միայն մեկ խաղացող է ավելի շատ գոլ խփել հեռահար հարվածներով՝ հարձակվող Լիոնել Մեսսին։
ՊՍԺ-ի հարձակվողը, ով նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», նշված ժամանակահատվածում տուգանային հրապարակից դուրս գտնվելով կատարել է 21 դիպուկ հարված։