Ֆաբրիցիո Ռավանելին «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին համարում է հոգեպես թույլ խաղացող։
«Կարծում եմ, որ Պրեմիեր լիգան նրա առաջնությունը չէ: Նա հոգեպես թույլ է»,- ասել է «Յուվենտուսի» ու «Միդլսբրոյի» նախկին հարձակվողը։
«Նա տառապում է ճնշումներից։ Մենք դա արդեն տեսել ենք «Մանչեսթեր Յունայթեդում», երբ քննադատում էին նրան։ Նույնը տեղի է ունենում «Չելսիում»»,- մեջբերում է Ռավանելիին Calciomercato-ն։
Լուկակուն, ով ամռանը հեռացավ «Ինտերից», այս մրցաշրջանում 5 գոլ է խփել «Չելսիի» կազմում Պրեմիեր լիգայի 17 խաղում: