4-ամսյա դադարից հետո «Ուրարտուի» դեմ հանդիպմանը մասնակցեց «Նորավանքի» կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը, որը խաղից հետո վայոց Ձորը ներկայացնող ակումբի մամուլի ծառայության հետ ունեցած զրուցի ընթացքում կիսվել է տպավորություններով։
« 3 ամսից ավելի խաղադաշտ դուրս չեմ եկել, բայց այսօր դժվարություններ չզգացի: Լավ նախապատրաստական փուլ ենք անցել ու փորձում էի օգնել թիմին: Ինձ թվում է ստացվեց: Շատ ուրախ եմ, որ կարողացա օգնել, ճիշտ է մեր ուզած արդյունքը չէր, շատ պահեր ունեինք, ու կարող էինք նաև հաղթել:
Առաջին խաղակեսում ինչ-որ բան չէր ստացվում, բայց երկրորդ խաղակեսում մենք էինք գերիշխում խաղադաշտում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք մինչև վերջին վայրկյանն աջակցեցին մեզ»,- նշել է Նալբանդյանը։