Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մանուել Ականջին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները պատրաստ են շվեյցարացուն վճարել տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ։
«Մեղուները» կարող են պաշտպանի տրանսֆերը վաճառել 25-30 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Ականջին դորտմունդցիների կազմում մասնակցել է 28 հանդիպման։