«Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալեն Չեմպիոնների լիգայի իր առաջին յոթ խաղերում խփել է 11 գոլ։
Սա ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի նոր ռեկորդ է։ Մինչ այդ ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել աչքի ընկնել մրցաշարում առաջին բոլոր7 խաղերում։ Նշենք, որ ավելի վաղ մրցաշարի ռեկորդակիրներն էին Ալեքս Դել Պիերոն, Դիեգո Կոստան և Էրլինգ Հոլանդը:
Բացի այդ, Ալեն նաև ՉԼ-ի ևս մեկ ռեկորդ է գրանցել․ նա ամենաարագն է 11 գոլ խփել եվրոպական ակումբային մրցաշարում։
«Այաքսը» երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հանդիպեց «Բենֆիկայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։