«Ֆիորենտինան» պատրաստվում է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոզոլայի հետ:
Ինսայդեր Նիկոլո Շիրան հայտնում է, որ իտալական ակումբն անցած շաբաթ բանակցություններ է վարել ֆուտբոլիստի գործակալ Բեպպե Բոցցոյի հետ։
Մադրիդի «Ռեալն» իր հերթին դեռ չի կողմնորոշվել ֆուտբոլիստի ապագայի հարցում։ Ակումբների ներկայացուցիչների հանդիպումը կկայանա մայիսի վերջին։
Օդրիոզոլան այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ֆիորենտինայում»: