Փետրվարի 27-ին տեղի կունենա թեքբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկությունը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի թեքբոլի ֆեդերացիայի facebook-ի պաշտոնական էջը։
Խաղարկությունը, որին մասնակցելու են Հայաստանի պրոֆեսիոնալ թեքբոլիստները, կայանալու է Գազպրոմ Արենա ուսումնա-սպորտային համալիրում։ Հանդիսատեսի համար մուտքը լինելու է ազատ։