ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հույս ունի գերազանցել Պելեի ռեկորդը Բրազիլիայի հավաքականի կազմում գոլերի քանակով:
«Ինձ համար մեծ պատիվ կլինի լինել ազգային հավաքականի լավագույն ռմբարկու, և ես կստեմ, եթե ասեմ, որ չեմ մտածում այդ մասին:
Իհարկե, սա իմ անձնական նպատակներից մեկն է։ Հուսով եմ կհասնեմ դրան։ Ես կարող եմ գերազանցել Պելեի ռեկորդը, նա կուռք է բոլորի համար Բրազիլիայում»,- մեջբերում է Նեյմարին Marca-ն։
Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում խաղացել է 1957-1971 թվականներին։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում, որոնցում դարձել է 77 գոլի հեղինակ։ Նեյմարն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում և դարձել 70 գոլի հեղինակ։