Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչում «Ատալանտան» 2-1 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին»։
Բերգամոյականների կազմում դուբլի հեղինակ դարձավ Բերատ Ջիմսիտին, իսկ հունական ակումբի գոլը խփեց Տիքուինյո Սոարեսը։
«Սևիլիան» 3-1 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»։ Անդալուսական ակումբի կազմում աչքի ընկան Իվան Ռակիտիչը, Լուկաս Օկամպոսը և Անտոնի Մարսիալը, իսկ խորվաթական ակումբի գոլը խփեց Միսլավ Օրշիչը։