Տոկիո-2020-ի կազմկոմիտեն ներկայացրել է «Արիակե» անվանումով վոլեյբոլի ծածկած մարզահամալիրը։ Այն շահագործման է հանձնվել 2019 -ի դեկտեմբերին և նախատեսված է 15 հազար երկրպագուի համար։ Հունվարին հաջողությամբ անցկացվել են առաջին փորձամրցումները։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Ենթադրվում է,որ վոլեյբոլը խաղերում կլինի ամենադիտարժան մարզաձևերից մեկը։Տղամարդկանց և կանանց մրցաշարերում կխաղան 12 -ական թիմեր։ Մարզաձևը օլիմպիական ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է 1964թ․ Տոկիոյի ամառային խաղերում։ Այն ժամանակ տանտերերի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականը նվաճել է բրոնզե, իսկ կանանցը ՝ ոսկե մեդալ։
Նախորդ ՝ 2016թ․ խաղերի չեմպիոններն են Բրազիլիայի տղամարդկանց և Չինաստանի կանանց վոլեյբոլի ընտրանիները։
Խաղերի ավարտից հետո քաղաքի իշխանությունները վոլեյբոլի համալիրը կդարձնեն զվարճանքի, սպորտի և մշակույթի կենտրոն։Տոկիոյի խաղերում կգործի մարզական 43 կառույց (8-ը մշտական , 25-ը ՝ գործող և 10 -ը ՝ ժամանակավոր)։