Շախմատի Բեռլինի Գրան Պրիի երզափակչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան։
Կիսաեզրափակիչի երկրորդ պարտիայում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն արդեն հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, ոչ-ոքի խաղաց ԱՄՆ մյուս ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսի հետ։
Կիսաեզրափակիչ առաջին պարտիայում Արոնյանը հաղթանակ էր տարել:
Կիսաեզրափակչի մյուս խաղում ամերիկացի Հիկարու Նակամուրան հաղթահարեց հունգարացի Ռիչարդ Ռապորտի արգելքը։