Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, ՖԻԴԵ-ի Կրթական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ծննդյան օրն է:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է Սմբատ Լպուտյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջության և բարօրություն:
Լպուտյանը Հայաստանի քառակի չեմպիոն է (1978 թ., 1980 թ., 1998 թ., 2001 թ.), 2006 թվականի Թուրինի Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող: