«Տոտենհեմի» հարձակվող Սթիվեն Բերգվեյնը կիսվել է իր տպավորություններով ԱՊԼ-ում իր դեբյուտի վերաբերյալ.
«Անհավատալի է: Իմ երազանքը դեբյուտային խաղում իրականացավ: Ուրախ եմ այստեղ գտնվելու համար, ուրախ եմ գոլ խփելու համար:
Ես ուզում էի ԱՊԼ-ում խաղալ, երբ դեռ փոքր էի: Անհավատալի է, որ ես գոլ խփեցի դեբյուտային խաղում»,- մեջբերում է ֆուտբոլիստին BBC-ին:
Բերգվեյնի գոլը օգնեց «Տոտենհեմին» Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղում հաղթել «Մանչեսթեր Սիթիին»: