Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Միկա Հակինենն ասել է, որ չէր կարող իրեն թույլ տալ պայքարել այնպես, ինչպես «Ռեդ Բուլիի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը և «Մերսեդեսի» ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը անցած մրցաշրջանում:
Հակինենը հիշել է 1995 թվականի Ավստրալիայի Գրան-Պրիում տեղի ունեցած միջադեպը, որից հետո նա երկու ամիս անցկացրեց հիվանդանոցում:
«Ես նույն ոճո՞վ եմ վարել, ինչ այս երկուսը։ Չէի ասի, դա իմ ոճը չէ, քանի որ շատ լուրջ վթարի եմ ենթարկվել։ Ես շատ ժամանակ եմ անցկացրել հիվանդանոցում և գիտեմ, թե որքան ցավալի է, երբ ինչ-որ բան այն չէ:
Նրանք չեն անցել սրա միջով, ուստի մեծ ռիսկի են դիմում և հույսը դնում են մեքենայի և մրցուղու անվտանգության վրա»,- Հակինենի խոսքերն է փոխանցում RacingNews365-ը: