Հոկեյի Ազգային Լիգայում տեղի ունեցավ խաղային օրվա հինգ հանդիպում։
«Էդմոնտոնը» մրցակցի հարկի տակ 5-3 հաշվով հաղթեց «Վաշինգթոնին»։ «Վաշինգթոնի» առաջատար Ալեքսանդր Օվեչկինը բացակայում էր վնասվածքի պատճառով։
Միևնույն հաշվով «Լոս Անջելեսը» մրցակցի հարկի տակ առավելության հասավ «Դետրոյթի» նկատմամբ։ «Մինեսոտան» հյուրընկալվելիս 5-0 հաշվով ջախջախեց «Չիկագոյին»։
ՀԱջորդ երկու խաղերում ևս հաղթանակ տարան հյուր գնացած թիմերը։ «Սիեթլը» երեք անպատասխան տափօղակ ուղարկեց «Այլենդերսի» դարպասը, «Կալգարին» էլ 4-2 հաշվով հաղթեց «Արիզոնային»։