Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևն ընդգրկվել է «Տարվա առաջընթաց» անվանակարգում՝ Laureus սպորտային մրցանակի համար։ Այս մասին հայտնում է մրցանակի պաշտոնական կայքը։
Մեդվեդևից բացի մրցանակին հավակնում են բրիտանացի թենիսիստուհի Էմմա Ռադուկանոն, ավստրալացի լողորդ Արիարնե Տիտմուսը, նիզականետորդուհի Նիրաջ Չոպրան, Բարսելոնայի ֆուտբոլիստ Պեդրին և վենեսուելացի աթլետ Յուլիմար Ռոխասը։
Laureus World Sports Awards միջազգային մրցանակը հանձնվում է 1990-ականների վերջից։ Հաղթողների անունները հայտնի կդառնան գարնանը։
Կարդացեք նաև՝ Laureus World Sports Awards․ Հայտնի են «տարվա լավագույն մարզիկ» մրցանակի հավակնորդները