Հայտնի է՝ Laureus World Sports Awards-ի «տարվա լավագույն մարզիկ» անվանակարգի ցուցակում ընդգրկված մրազիկների անունները։ Այս մասին հայտնում է մրցանակի պաշտոնական կայքը։
Տարվա լավագույն մարզիկ անվանակարգում ներառված են աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ամերիկացի լողորդ Կալեբ Դրեսելը, քենիացի մարաթոնյան վազորդ Էլիուդ Կիպչոգեն, Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Մաքս Վերստապենը, Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ Թոմ Բրեյդին, ով վերջերս ավարտեց կարիերան։
Իսպանացի ֆուտբոլիստուհի Ալեքսիա Պուտելլասը, վազորդներ Էլիսոն Ֆելիքսը և Էլեյն Թոմփսոնը, ավստրալացի թենիսիստուհի Էշլի Բարտին, լողորդներ Էմմա ՄակՔոնը և Քեթի Լեդեկին հավակնում են տարվա լավագույն կին մարզիկի մրցանակին։
Laureus World Sports Awards միջազգային մրցանակը հանձնվում է 1990-ականների վերջից։ Հաղթողների անունները հայտնի կդառնան գարնանը։