Բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդուն կարծում է, որ մոտ ապագայում դեռ կստեղծվի Եվրոպայի Սուպերլիգան, փոխանցում է Marca -ն:
«Վաղ, թե ուշ դա տեղի կունենա։ Ֆուտբոլը միշտ զարգանում է, միշտ կատարելագործվում է։ Բայց, թե ինչպես կավարտվի` չգիտենք։
Թոփ ակումբները ցանկանում են ավելի ու ավելի շատ գումար վճարել այն խաղացողներին, որոնք ավելի ու ավելի արժեն:
Սուպերլիգան կլինի այլ ձևով` ոչ նախորդի նման: Այն աղետ կլիներ ֆուտբոլի գլխին:
Հիմա ֆուտբոլային արդյունաբերությունը բարելավելու համար ֆուտբոլի ղեկավարների միջև երկխոսություն չկա:
Ես չեմ հասկանում, թե ինչու ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն և տարբեր լիգաները չեն խոսում միմյանց հետ»,- ասել է Ռոնալդուն։
Տես նաև