Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) որոշել է Քաթարում կայանալիք ջրային մարզաձևերի Աշխարհի առաջնությունը տեղափոխել 2024թ.։
Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Մրցաշարն ի սկզբանե պետք է կայանար 2023 թվականի հոկտեմբերին։ Սակայն Ճապոնիայում 2022 թվականին նախատեսված ջրային մարզաձևերի Աշխարհի առաջնությունը 2023 թվական տեղափոխելու պատճառով Քաթարի մրցաշարը հետաձգվել է 2024 թվականի հունվար։