Հայաստանի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսում ընկերական հանդիպում է անցկացրել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ու ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
«Արարատ-Արմենիայի» կազմում գոլի հեղինակ է դարձել թիմի նորեկ Օտուբանյոն: «Ուրալի» գոլն էլ հեղինակել է Էրիկ Բիկֆալվին:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է հանդիպման գոլերի և վտանգավոր պահերի տեսանյութը.
«Արարատ-Արմենիան» երեկ ևս մեկ ընկերական խաղ էր անցկացրել` մրցելով ռումինական «Ունիվերսիտատ Կլուժ» թիմի հետ և 3:1 հաշվով հաղթանակ էր տարել:

Հանդիպման գոլերի տեսանյութը` ստորև.