Նիդեռլանդներում շարունակվում է ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը։
Քառորդ եզրափակիչ առաջին խաղում աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Ֆինլանդիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակչի մյուս զույգերը կազմել են Իսպանիան և Սլովակիան, Ղազախստանը և Ուկրաինան, Ռուսաստանը և Վրաստանը։