Հոկեյի Ազգային Լիգայում կայացան խաղային օրվա հերթական հանդիպումները։
Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Ֆլորիդան» օվերթայմում 5-4 հաշվով հաղթեց «Սան Խոսեին»։ Հաղթող թիմի կազմում աչքի ընկան Գուստավ Ֆորսլինգը, Ալեքսանդր Բարկովը, Մեյսոն Մարչմենտը, Ջոնաթան Հյուբերդոն և Սեմ Բեննեթը։
«Սան Խոսեի» գոլերը խփեցին Տոմաշ Հերտլը, Ջոնաթան Դալենը, որը դարձավ դուբլի հեղինակ, և Մեթթ Նյետոն։
Այժմ «Ֆլորիդան» երեք միավորի առավելություն ունի Սթենլիի գործող գավաթակիր «Տամպա Բեյի» նկատմամբ, որը օվերթայմում 2-3 հաշվով պարտություն կրեց «Վեգասից»։
Հաղթող թիմի կազմում աչքի ընկան Բրեթթ Հոուդենը, Վիլյամ Կարիեն և Նիկոլաս Ռոյը։ Տանտերերի գոլերը խփեցին Ռոսս Քոլթոնը և Քորի Փերին։