Ամերիկացի երկրպագուն բաց է թողել 76.000 դոլար շահելու հնարավորությունը՝ «Դալասի» խաղացող Քրիստափս Պորզինգիսի անհաջող նեըում կատարելու պատճառով։
Ջիմ Ջեյմսը խաղադրույք է կատարել 100 դոլար՝ նշելով չորս խաղացողների, ովքեր պետք է առաջին միավորները վաստակեին տարբեր հանդիպումներում: Նա երեք բասկետբոլիստներին կռահել է և մոտ է եղել 76 հազար դոլար վաստակելուն, սակայն Պորզինգիսը «Սակրամենտոյի» հետ հանդիպման հանդիպման սկզբում պարզ իրավիճակում չի գրավել զամբյուղը:
Պորզինգիսն իմացել է դրա մասին և կապ հաստատել Ջիմի հետ, իսկ հետո նրան ստորագրությամբ մարզաշապիկ է ուղարկել՝ ներողություն խնդրելով։
«Ջո, ներողություն եմ խնդրում, որ վրիպեցի և քեզ խանգարեցի հաղթել 76 հազար», – գրել է Քրիստափսը մարզաշապիկի վրա։
«Նա ինձ ոչինչ պարտք չէ, բայց պարզվեց, որ նա պարկեշտ մարդ է և կապվեց ինձ հետ, իսկ հետո շապիկ ուղարկեց: Նման արարքը հարգանքի է արժանի։ Լավագույն մաղթանքներս Քրիստափսին»,- թվիթերում գրել է Ջիմ Ջեյմսը: