ԱԱ-2022-ի ընտրական փուլի ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու 15-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Էկվադորի հետ (1-1):
Այս դիմակայության ժամանակ Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերին երկու անգամ ցանկացել են հեռացնել խաղադաշտից։
Հանդիպման մրցավարն առաջին անգամ նրան կարմիր քարտ ցույց տվեց 26-րդ րոպեին, սակայն հետո տեսագրությունը դիտելուց հետո չեղարկեց իր որոշումը։ Այդ դրվագում Ալիսոնը դուրս եկավ դապասապահի գոտուց և հարվածեց Վալենսիայի գլխին։ Մրցավարն արդյունքում դեղին քարտ ցույց տվեց Բեկերին։
Երկրորդ անգամ մրցավարը խաղադաշտից հեռացրեց Ալիսոնին լրացուցիչ ժամանակում, բայց VAR-ը վերանայելուց հետո կրկին փոխեց իր որոշումը: Ալիսոնն այդ դրվագում բռունցքներով հարվածել էր մրցակցի գլխին։
Ըստ Marca-ի՝ Ալիսոնը դարձել է VAR-ի գործարկումից հետո առաջին խաղացողը ֆուտբոլի պատմության մեջ, ով երկու անգամ կարմիր քարտ է ստացել և երկու անգամ էլ այն չեղարկվել է: