Իտալական «Նապոլիի» պաշտպան Էլսեիդ Հյուսայը չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, հաղորդում է Sky Italia-ն:
25-ամյա ֆուտբոլիստը որոշել է այս ամռանը լքել ակումբը: Նշվում է, որ Հյուսայի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
Այսպիսով, նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով լքել Նեապոլը:
Հավելենք, որ «Նապոլիի» պաշտպանը Ա Սերիայի այս առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում ստացել է երեք դեղին քարտ: