NBA-ի հերթական խաղային օրվա շրջանակում «Կլիպերսը» հաղթել է «Վաշինգտոնին» 116-115 հաշվով՝ չնայած առաջին խաղակեսում 35 միավորով հետ մնում մրցակցից: Սա առաջնությունում 1996 թվականից ի վեր ամենախոշոր վերադարձն է:
1996-ին «Յուտան» կարողացել էր չեզոքացնել 36 միավորի տարբերությունը և հաղթել «Դենվերին»:
«Կլիպերսը» դարձավ 25 տարվա մեջ առաջին թիմը, որը երեք քամբեք է կատարել նույն մրցաշրջանում` 24+ միավորով հետ մնալուց հետո: Միաժամանակ թիմը դրանք կատարել է երկու շաբաթվա ընթացքում։