«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի. թիմին է միացել 28-ամյա մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Մոլդովացի ֆուտբոլիսիտի վերջին թիմը եղել է Քիշինևի «Զիմբրուն»:
Կոչուկը նախկինում հանդես է եկել նաև Քիշինևի «Դաչիայում», Սլովակիայի «Ժիլինայում», ադրբեջանական «Սաբայիլ», «Սաբախ» և «Կեշլյա» թիմերում:
Նշենք, որ Եվգենի Կոչուկը հանդիսանում է Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 27 խաղ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Եվգենի Կոչուկին։