Ա Սերիայի 23-րդ տուրում «Միլանն» ընդունել էր «Յուվենտուսին»։ Ողջ խաղի ընթացքում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասն ու խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0:
Առաջին շրջանի՝ Թուրինում կայացած խաղում հաղթողը ևս չէր վճռվել, խաղն ավարտվել էր 1-1 հաշվով։
Այս տուրից հետո «Միլանը» 49 միավորով 3-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Յուվեն» 42 միավորով՝ 5-րդը։