Դորտմունդի «Բորուսիան» կարող է լրացուցիչ բոնուսներ ստանալ, եթե «Բարսելոնան» վաճառի հարձակվող Ուսման Դեմբելեին մինչև գործող պայմանագրի ավարտը։
2017 թվականին հարձակվողը կատալոնացիների համար արժեցել է 105 միլիոն եվրո, ապա տարբեր բոնուսների շնորհիվ այս գումարը հասել է 138 միլիոն եվրոյի։
Սկանդալային ֆրանսիացու գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։