Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Հերնան Բարկոսը պայմանագիր է կնքել Բանգլադեշի «Բաշունդարա Քինգս» ակումբի հետ։ 35-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը կոլումբիական «Աթլետիկոն» էր։
Բարկոսը իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև Լիսաբոնի «Սպորտինգում», արգենտինական «Ռասինգում» , բրազիլական «Գրեմիոյում» , «Կրուզեյրոյում», ինչպես նաև չինական ակումբներում։