Փետրվարի 2-ին «Ուրարտուն» սեփական մարզաբազայում երկկողմ հանդիպում է անցկացրել։ Տղաները 35 րոպե տևողությամբ երկու խաղակես են անցկացրել, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Մոխրագույնների» և «Մանուշակագույնների» պայքարը գոլառատ է ստացվել ու ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2։
«Մոխրագույնների» կազմում աչքի են ընկել Արտակ Դաշյանն ու Էդվարդ Կպոդոն, իսկ «Մանուշակագույնների» կազմում դուբլ է ձևակերպել Սեմյոն Սինյավսկին։
Հավելենք, որ «Ուրարտուն» փետրվարի 5-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Վանի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ուրարատու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 14:00-ին։