Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի վիճակը վատացել է, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռայոլան թոքերի հետ կապված խնդիրներ ունի։
Հունվարի 12-ին Ռայոլան վիրահատվել է։ Նրա վիճակի, ինչպես նաև վիրահատության բնույթի մասին մանրամասներ չեն նշվում։
Ռայոլայի հաճախորդների թվում են համաշխարհային ֆուտբոլի բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը, Զլատան Իբրահիմովիչը, Էրլինգ Հալանդը, Պոլ Պոգբան, Մարկո Վերատին և Մաթիս դե Լիգտը: