Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկությունում այսօր կայացան B խմբի վերջին երկու հանդիպումները։
Մալավի-Սենեգալ խաղում դարպասի գրավում չարձանագրվեց։
Զիմբաբվեն 2-1 հաշվով հաղթանակի հասավ Գվինեայի նկատմաբ։ Զիմբաբվեի կազմում գոլի հեղինակ դարձան Նոուլեդջ Մուսոնան և Կուդակվաշե Մահաչին։ Սենեգալի միակ գոլը խփեց Նաբի Կեյտան։
Այսպիսով, Սենեգալը վաստակեց հինգ միավոր և գրավեց առաջին հորիզոնականը։ Գվինենան և Մալավին վաստակեցին մեկ միավոր պակաս, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Գվինեան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ Սենեգալի հետ միասին վաստակելով փլեյ-օֆֆի ուղեգիր։
Մալավին երրորդն է և պետք է սպասի, որպեսզի վերջնական հաշվարկի արդյունքում հայտնի դառնան երրորդ տեղը գրաված լավագույն չորս հավաքականները, որոնք ևս կշարունակեն պայքարը։ Զիմբաբվեն երեք միավորով եզրափակեց խմբի մրցաշարային աղյուսակը։