«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։
«Բարսելոնան»` «Մանչեսթեր Յունայթեդին» և «Նյուքասլին» առաջարկել է ֆուտբոլիստին գնել 20 միլիոն եվրոյով։ Ակումբին չի հաջողվել համաձայնության գալ եզրային հարձակվողի հետ պայմանագրի երկարաձգման հարցում, և «Բարսան» մտադիր է վաճառել նրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, որպեսզի նա ամռանը անվճար չհեռանա։ Ինքը՝ խաղացողը, ցանկանում է խաղալ Պրեմիեր լիգայում։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը կատալոնացիների կազմում անցկացրել է 11 հանդիպում` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: