Ինչպես հայտնում է «СЭ»-ն, Ռուսաստանը դիտարկում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունքի համար մրցույթին մասնակցելու հնարավորությունը։ Խոսքը Եվրո 2032-ի մասին է։
2018 թվականին Ռուսաստանում կայացել է Աշխարհի առաջնությունը, որը ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից ճանաչվել է լավագույնը պատմության մեջ։
Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում, իսկ Եվրո 2028-ն ընդունող երկիրը դեռ որոշված չէ։
Մրցաշարի անցկացման համար դիմում են ներկայացրել Թուրքիան, ինչպես նաև Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը և Սերբիան՝ համատեղ հայտով։