Երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին, տեղի ունեցավ FIFA Best Awards-2021 մրցանակաբաշխությունը։
2021 թվականի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են 11 ֆուտբոլիստներ, սակայն բացակայում է ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը:
Հատկանշական է, որ 35-ամյա իսպանացին առաջին անգամ չհայտնվեց տարվա թիմում, որը պատմության մեջ վեցերորդ անգամն է հրապարակվում։
Ընդ որում, երկու խաղացողներ բոլորը վեց անգամ եղել են տարվա թիմում։ Այդ ֆուտբոլիստներն են «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։