El Nacional-ը հայտնում է, որ «Բարսելոնան» դիտարկում է ՊՍԺ-ի առանցքային խաղացողներից մեկին ձեռք բերելու տարբերակը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները ցանկանում են իրենց թիմի շարքերը համալրել 29-ամյա պաշտպան Լևեն Կուրզավայով։
Ճիշտ է, ֆուտբոլիստի տրանսֆերի համար պետք է պայքարել, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Ինտերը»։
Հիշեցնենք, որ Կուրզավան փարիզեցիների կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանի շրջանակներում մարզիկը վնասվածքի պատճառով ոչ մի հանդիպման չի մասնակցել։