«Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Գագիկ Դաղբաշյանը նորից միացել է երևանյան թիմին: Այս մասին հայտնի է դարձել Armenian Football Group — AFG-ին:
Դաղբաշյանը 2016-ից 2021 թվականներին է հանդես եկել «Ալաշկերտի» կազմում, իսկ 2021 թվականի ամռանը տեղափոխվել է «Վան»:
Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում 31-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածում մասնակցել է Հայաստանի առաջնության 10 հանդիպման: