Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է, որ հարձակվող Էդեն Ազարը հնարավորինս շուտ հեռանա ակումբից, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ Անչելոտին պնդում է, որ «Արքայական ակումբի» ղեկավարությունն այս ամիս ազատվի բելգիացուց։
Ազարի համար նոր աշխատավայր գտնելը խնդրահարույց կլինի, քանի որ խաղացողը չափազանց բարձր աշխատավարձ ունի։ Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է կարիերան շարունակել «Չելսիում»։
Այս մրցաշրջանում Ազարը մասնակցել է 13 հանդիպման և կատարել միայն մեկ գոլային փոխանցում։