«Նյուքասլը» պատրաստվում է հունվարին ձեռք բերել ևս մեկ հարձակվողի, հայտնում է Goal-ը։
«Կաչաղակները» հետաքրքրված են «Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատայի տրանսֆերով։
«Նյուքասլը» կոլումբիացուն դիտարկում է որպես այլընտրանք «Բենֆիկայի» խաղացող Դարվին Նունյեսին և առաջարկել է 25 միլիոն ֆունտ ստերլինգ 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Ավելի վաղ անգլիական ակումբը պայմանագիր էր կնքել նորզելանդացի Քրիս Վուդի հետ։