Իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի դիետոլոգ Մարկո Ռուֆոլոն պատմել է իր աշխատանքի մասին.
«Իմ աշխատան քն է հոգ տանել ֆուտբոլիստների սննդակարգի մասին: Նաև չի կարելի ջրազրկում թույլ տալ, սա ցանկացած ֆուտբոլիստի գլխավոր թշնամին է: Հիմնականում մարդը ծարավ չի զգում, նույնիսկ եթե շատ հեղուկ է կորցրել:
Ժամանակի ընթացքում մենք հասկացանք սպորտում դիետոլոգների ամբողջ կարևորությունը. նախկինում նման մասնագետները հազվադեպ էին հանդիպում: Մեր աշխատանքը հատկապես կարրևոր է արտագնա խաղերի պարագայում, ճանապարհներին դժվար է վերահսկել սննադակարգը:
Կարող եմ մի միֆ ցրել. «Նապոլիի» ֆուտբոլիստներին պիցցան արգելված չէ: Այն կարելի շաբաթական մեկ անգամ ուտել, բայց այն դեպքում, եթե այն պատրաստված է ամենաբարձր որակի մթերքներով»,- ասել է Ռուֆոլոն Calciomerkato-ին տված հարցազրույցում: