Ֆրանսիական «Նանտի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը հերքել է արտասահմանյան լրատվականներում հայտնված հարցազրույցը, որում իբր ասել էր, որ ցանկանում է հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում։
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի։ Այժմ 100%-ով կենտրոնացած եմ ակումբային կարիերայիս վրա։
Այդ հայտարարությունը ամբողջությամբ կեղծիք է, ես նման բան չեմ ասել»,- այս մասին Մանվելյանը հայտնել է Armenian Football Group-ին։