Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» կարող են լքել մի քանի ֆուտբոլիստներ:
Diario Sport-ը գրում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կատալոնական ակումբի առաջնահերթությունը մի քանի գործարքների կնքումն է։
«Բարսայի» գլխավոր նպատակը պաշտպան Սամուել Ումտիտիից բաժանվելն է։ Որոշ ժամանակ առաջ այս խաղացողի հետ կնքված նոր պայմանագիրը մինչև 2026 թվականը զուտ ֆինանսական գործարք էր, որը թույլ է տվել գրանցել վինգեր Ֆերան Տորեսին։ Ֆրանսիացին ապագա չունի թիմում:
«Բարսելոնան» ցանկանում է Ումտիտիին վարձակալության տալ մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի ազատվի նրա աշխատավարձից։ Նոր պայմանագրի ստորագրումից հետո այն նվազել է, ուստի մեծանում է հավանականությունը, որ նոր ակումբը կստանձնի Սամուելի աշխատավարձը։
Բացի այդ, թիմից կարող են հեռանալ Լյուկ դե Յոնգը, Մեմֆիս Դեպայը և Սերժինյո Դեստը։