«Ուոտֆորդի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է իսպանացի Ռաֆաել Բենիտեսի հեռացումն «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից։
«Սա ֆուտբոլ է, միգուցե Անգլիայում նման դեպքեր քիչ են պատահում, բայց Իտալիայում մարզիչներին փոխում են այնքան հաճախ, որքան հաճախ պաղպաղակ են գնում»,- նշել է Ռանիերին։
Բենիտեսը «Էվերթոնի» ղեկը ստանձնել էր 2021 թվականի ամռանը։ Մերսիսայդյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում 19 խաղից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։