Չարենցավանի «Վանը» վաղվանից կսկսի իր առաջին ուսումնամարզական հավաքը հարազատ քաղաքում, իսկ մինչ մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկը նախատեսում է 5 ընկերական հանդիպում անցկացնել «Նոայի», «Շիրակի», ԲԿՄԱ-ի, «Նորավանքի» և «Լեռնային Արցախի»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Նոա»-ի հետ հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում: Մնացած հանդիպումների անցկացման օրերի, ժամերի և վայրերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Վանից» մի քանի ֆուտբոլիստ է հեռացել: Առաջիկա օրերին տեղեկություն կտրվի ակումբը լքած ևս մի քանի խաղացողի մասին:
Այս պահին «Վանում» փորձաշրջան են անցնում մի շարք հայ և արտասահմանցի ֆուտբոլիստներ, որոնք ևս կմասնակցեն ընկերական հանդիպումներին: