«Տոտենհեմի» և «Ինտերի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մոտ է կարիերան ԱՊԼ-ում շարունակելուն։
Ավելի վաղ գրել էինք, որ Ֆուտբոլիստն առաջարկներ է ստացել ԱՊԼ մի քանի ակումբներից ու արդեն մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի դրանցից մեկի հետ։
Ըստ The Athletic-ի՝ Քրիստիանը մոտ է «Բրենթֆորդին» միանալուն․ այս տրամաբանական է թվում, քանի որ ԱՊԼ-ի նորեկների կազմում բավականին մեծ է դանիական «սփյուռքը» (գլխավոր մարզիչը ևս դանիացի է): «Մեղուները» Էրիկսենին առաջարկել են 6-ամսյա պայմանագիր՝ այն մեկ տարով հետաձգելու հնարավորությամբ։
Նշվում է, որ դանիացին Եվրոպայում հանդես գալու այլ տարբերակներ ևս ունի, բայց նախընտրում է վերադառնալ ԱՊԼ։