«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Աթլետիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո պատասխանել է մադրիդյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին հարցին, փոխանցում է Marca-ն:
«Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել ակումբի հետ։ Համոզված եմ, որ մենք կհամաձայնվենք:
Ինձանից երկու րոպեից ավելի չի պահանջվել նոր պայմանագրի շուրջ համաձայնեցնելու համար։ Համոզված եմ, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի։ Իմ ցանկությունը հայտնի է: Կարծում եմ՝ «Ռեալն» էլ է դա ցանկանում»,- ասել է Մոդրիչը:
36-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Հաղորդվել է, որ կողմերն արդեն պայմանավորվել են մինչև 2023 թվականը` աշխատավարձի 10 տոկոս կրճատման շուրջ։