Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է մարզչին հրավիրելու հարցում, հայտնում է Todofichajes-ը։ «Կարմիր սատանաների» ճամբարում արգենտինացին համարվում է նմանատիպ պաշտոնի իդեալական թեկնածու։
Ըստ միջազգային լուրերի՝ «Յունայթեդը» դիտարկում է նաև մեկ այլ արգենտինացու հրավիրելու տարբերակը․ խոսքը Մաուրիսիո Պոչետինոյի մասին է։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Սիմեոնեին առաջարկել նույն աշխատավարձը, որը նա ստանում է Մադրիդում։