90min.com պարբերականը կազմել է այլ երկրների հավաքականներում հանդես եկած բրազիլացի ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որում չի ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են Իտալիայի հավաքականում հանդես եկած բրազիլացիներ Ռաֆայել Տոլոյը, Էմերսոնը, Ժորժինյոն և Տյագո Մոտան, Իսպանիայի հավաքականում հանդես եկած 3 խաղացողներ Դիեգո Կոստան, Ռոդրիգոն և Տիագո Ալկանտարան, Պորտուգալիայի հավաքականում հանդես եկած Պեպեն և Դեկուն, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Ֆերնանդեսն ու դարպասապահ Գիլյերմեն: